Փոքրիկ փաթիլը

Գեղեցիկ ձմեռն իր թևերը սփռել էր աշխարհով մեկ։ Ձյան տակ մի փոքրիկ փաթիլ էր քնած։

Այդ ժամանակ իր ընկերներն են գալիս և ասում․«Արդեն կուշանաս դպրոցից, պետք է արագ պայուսակդ դասավորես, որ գնաս դպրոց»։ Փոքրիկ փաթիլը դպրոց գնալիս հանդիպեց մի չարաճճի տղայի, ով ուզում էր այդ փաթիլին վերցնել։

Փաթիլն ասաց․

—Խնդրում եմ ինձ մի՛ վերցրու, ես չեմ ուզում բացակայել իմ դասերից։

Տղան ասաց․

—Ո՛չ , ես քեզ անպայման կվերցնեմ։

Եվ հանկարծ մի խելացի աղջիկ է գալիս և տեսնում է, որ այդ չարաճճի տղան վերցրել է փաթիլին։

Աղջիկն ասաց․

—Բա՛ց թող փաթիլին,  խնդրում եմ։

Եվ այսպես աղջիկը խնդրանքով չարաճճի տղան փաթիլին բաց թողեց,՝ ու փաթիլը գնաց դպրոց։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով