Ծույլ մեղուն

Յանա Հովսեփյան

Կա- չկա  մի Ծույլ մեղու: Նա շա՜տ-շա՜տ ծույլ է: Նա 9 տարեկան է, սովորում  է չորորդ դասարանում: Նրա ընկերը նույնպես ծույլ է: Նա 8 տարեկան է, սովորում է երրորդ դասարանում: Մի անգամ նրանք իրար հետ խաղում են: Նրանց մայրիկները կանչում են  տուն, որպիսզի տնային առաջադրանքները պատրաստեն:

Read more: Ծույլ մեղուն

Գայլը և նապաստակը

Յանա Հովսեփյան

Կա-չկա մի նապաստակ: Նրա անունը Ձյունիկ է: Նա 6 տարեկան է: Նա շատ ժիր և աշխույժ նապաստակ է: Մի անգամ նա զբոսնում էր, և հանկարծ հանդիպեց մի գայլի.

_Դու ո՞վ  ես, -հարցրեց նապաստակը:

_Ես Սևուկն եմ: Իսկ դու ո՞վ ես:

Read more: Գայլը և նապաստակը

Հաչել չիմացող շուն

Կար-չկար մի շուն, որը չէր կարողանում հաչել: Ո՛չ հաչել, ո՛չ մլավել, ո՛չ բառաչել, ո՛չ խրխնջալ, ոչ մի կերպ չէր կարողանում խոսել: Դա շատ սովորական փոքրիկ շուն էր: Եվ ոչ ոք չգիտեր, թե որտեղից էր նա հայտնվել այդ գյուղում, որտեղ ոչ մեկը դեռևս ոչ մի շուն չէր տեսել: Եվ իհարկե հասկանալի է, որ ինքը նույնիսկ չէր էլ կասկածում, որ հաչել չգիտի: Բայց մի անգամ ինչ-որ մեկը հարցրեց նրան.

– Հետաքրքիր է, իսկ ինչո՞ւ, դու երբեք չես հաչում:

Read more: Հաչել չիմացող շուն

Մեծերը Մարտիրոս Սարյանի մասին

Դժվար է հաշտվել այն մտքի հետ, որ Դուք՝ հանճարեղ նկարների հեղինակ մեր սիրելի վարպետ, այլևս չկաք։ Ուղիղ մեկ ամիս առաջ Դուք շարունակում էիք մեզ զարմացնել մեկը մյուսի ետևից ծնվող, երբեմն խռովահույզ, երբեմն վեհաշունչ Ձեր գծանկարներով։ Այս վերջին գործերը շատ էին հիշեցնում Ձեր յոթանասուն տարի առաջ ստեղծածները։ Յոթանասուն տարի շարունակ Դուք նկարում էիք և հաստատում «Սարյանականի» ճշմարտությունը։ Դուք բնականի, ինքնաբուխի կողմնակիցն էիք, ճիգ չէիք գործադրում, կյանքը տեսություն չէր Ձեզ համար, կյանքը անսպառ աղբյուր էր ստեղծագործելու, և Դուք հաստատեցիք նրա անսպառությունը։


Դուք ապրում էիք շատ բնական կյանքով և Ձեր նկարները միշտ շատ մարդկային են, լույսով՝ կյանքով առատ։ Դուք ապացուցեցիք իսկական նկարիչ մնալու հնարավորությունը։ Ապրեցիք պատմական բարդ ու հակադիր ժամանակահատվածներ, բայց չդավաճանեցիք Ձեզ։ Դուք միշտ մարդուն կապեցիք հողին, կապույտ երկնքին, ջինջ ջրերին։ Լույսով, արևով, մարդկայինով տոգորված Ձեր գործերը միշտ կմնան մարդու և բնության ներդաշնակ կապի, կյանքի գովերգի չգերազանցված օրինակներ։ Ձեր հռչակը, որպես նկարչի, սկիզբ առավ մեր դարասկզբին, ռուսական կուլտուրայի կենտրոնում՝ Մոսկվայում։ Դուք գործեցիք Կանդինսկու, Շագալի, Մալևիչի, Արխիպենկոյի, Յավլենսկու, Յակուլովի, Կոնյոնկովի հետ, որոնք շատ բանով կանխորոշեցին համաշխարհային կերպարվեստի բախտը։ Դուք մտաք համաշխարհային արվեստ ինքնատիպ «Սարյանականով», հարստացրիք այն մեր ազգայինով, փայլեցրիք «Մերի» համամարդկային կերպարը։ «Սարյանականը» հզոր ավանդ է համաշխարհային արվեստի թանգարանում։

Read more: Մեծերը Մարտիրոս Սարյանի մասին

Մաթեմատիկա 13․04․2023

1․Կռահիր թիվը․

Զույգ երկնիշ թիվ է, տասնավորը 3 է, և պատիկ է 4-ին։

36,32

Պարունակում է 12 տասնյակ, կենտ է, փոքր է 122-ից։

121

Ամենամեծ զույգ եռանիշ թիվն է։

988

Ամենափոքր կենտ քառանիշ թիվն է։

1001

Read more: Մաթեմատիկա 13․04․2023

Մայրենի 07.04.2023

  • Լրացրու՛ բաց թողնված տառերը:

    Ըստ մի հեքիաթի՝ հնում, շատ հնում, երբ ջրերում ոսկե ձկնիկներ էին ապրում, և ծառերի տերևները հասկանում էին թռչունների լեզուն, արևը երբեք մայր չէր մտնում: Օրվա բոլոր ժամերին լույս էր. ո՛չ գիշեր էր լինում, ո՛չ էլ՝ խավար: Երեխաները գետերից ու առուներից ոսկե ձկնիկներ էին բռնում և խնդրում նրանց, որ կատարեն իրենց ցանկությունները:

  • Կարդա՛ տեքստը և պատասխանի՛ր հետևյալ հարցերին:
    Ա. Ինչու՞ էր միշտ ցերեկ լինում:

Read more: Մայրենի 07.04.2023

Ղազարոս Աղայան. կյանքը

Գրող, մանկավարժ, հրապարակախոս, գրական-հասարակական գործիչ Ղազարոս Աղայանն (1840թ. ապրիլի 5 — 1911թ. հունիսի 20) ինքնակենսագրական վեպի ժանրի հիմնադիրն է հայ գրականության մեջ, Խաչատուր Աբովյանի լուսավորական հայացքների հետևորդը: Մանուկների համար գրած նրա բազմաթիվ ստեղծագործություններ առանձնահատուկ տեղ ունեն հայ մանկական գրականության մեջ:

Read more: Ղազարոս Աղայան. կյանքը

Իմ կարծիքը Չիպոլինոյի արկածնորը ստեղծագործության մասին

Առաջին հերթին ուզում եմ նշել , որ ես շատ հավանում եմ Ջանի Ռոդարիի ստեղծագործություննեևը:

Չիպոլինոի արկածները ստեղծագործության միտքն եմ հավանել,  այն որ բարին հաղթում է չարին,  ընկերության համախմբվածությունը և հհորոսների բազմազանությունը: Կերպարներից ամենաշատը հավանել եմ Չիպոլինոյին և Բալուկին:

Չիպոլինոն շատ քաջ է և բարի, նաև շատ ընկերասեր: Իսկ Բալուկը շատ գիտունիկ է:

Ես անպայման կորհուրդ կտամ իմ ընկերներին կարդալ այս ստեղծագործությունը: