Մուկն ու ձուն

Մի անգամ մտա մեր մառանը, որ բահ վերցնեմ։ Ոտս շեմից ներս դրի, թե չէ, նկատեցի     մի խումբ մկների, որոնք շրջապատել էին հավի բույնը։ Տեսա, որ մկներից մեկը մտել է հավի բույնը, իսկ մյուսները մեկնված, ձգված նայում են  նրան ու սպասում։ Մեկ էլ հավիի բույնը բարձրացավ մուկը, իր փոքրիկ թաթերով ձուն գրկած, գլորվեց մեջքի վրա, ընկավ մյուսների առաջ։ Այստեղմիայն պարզ տեսա, որ նա ձուն դրել է փորի, երկու կողմից բռնել թաթիկներով, իսկ բարակ ու երկար պոչը վրայից մեկնել, բռնել է բերանով այնպես, ինչպես մի բան պարանով կապում են, որ չընկնի։ Մկները շրջապատեցին նրան և ուրախ-ուրախ, նրա ոտներից, ականջներից քաշելով, տարան դեպի պատը, ուր իրենց բույնն էր։ Ձուն բնի բերանը  հասցնելով՝ նրանք ետ քաշվեցին։ Ձուն բռնող մուկը զգուշությամբ թեքվեց կողքի, ձուն դրեց գետնին և թաթիկները բաց թողեց։ Այդ ժամանակ արդեն մյուսները սկսեցին ձուն գլորել դեպի բույնը։ Ձունընկավ պատի անցքի մեջ։ Ձվի հետ անհետացան նաև մըկները։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով